Այս գիշեր հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Ղազախի ուղղությամբ սպանվել է երկու ադրբեջամցի սպա, փոխանցում է «Yeni Musavat»-ը հղվելով Քեմերլի գյուղի բնակիչների խոսքերի վրա:

«Այս պահին սպանվածների հարազատները գնում են Ղազածի շրջան», նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունը տարածել է haqqin.az կայքը գիշերը ժ 03:30-ին:

Նշենք, նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդպես էլ չհաստատեց նախօրյակին տեղի ունեցածը: